Այգում զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սեբաստիայի փողոցի թիվ 33 հասցեի հարակից այգում զենք է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված այգում գտնվող չգործող սրճարանի պատի մոտ հայտնաբերել է 1 ամունալ, հակատանկային ական` պայթուցիչով, գնդացիրի 4 փամփուշտ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 165 և 7.62 մմ տրամաչափի 63 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս