Ռուսական ավիացիան ոչնչացրել է «ԻՊ»-ի՝ նավթ փոխադրող 2 հազար ավտոցիստեռն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի ավիացիան ոչնչացրել է «Իսլամական պետության»՝ նավթ փոխադրող 2 հազար ավտոցիստեռն, փոխանցում է Tvzvezda-ն:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

Բացի այդ, Գլխավոր շտաբում պատմել են «Իսլամական պետության» նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ հասցված վերջին ավիահարվածների արդյունքների մասին:

«Վերջին շաբաթվա ընթացքում ոչնչացվել է իսլամիստների 37 օբյեկտ, ինչպես նաև նավթամթերք տեղափոխող բեռնատարերի 17 ավտոշարասյուն:

Նա նաև նշել է, որ ռուս հետախույզները Իրաքի և Թուրքիայի սահմանին անօրինական նավթ տեղափոխող 12 հազար բեռնատարեր են հայտնաբերվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս