Գվարդիոլայի հեռանալու պատճառն իր կամքին հակառակ ակումբի կատարած տրանսֆերներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան որոշել է ակումբի հետ չերկարաձգել պայմանագրի ժամկետը մյունխենցիների ղեկավարության հետ ունեցած անհամաձայնության պատճառով: Ինչպես հայտնում է «Sport Bild»-ը, կատալոնացի մասնագետը և ակումբի ղեկավարները տարբեր տեսակետներ ունեն տրանսֆերային նպատակների շուրջ:

Նշվում է, որ Գվարդիոլան ամռանը ցանկանում էր ձեռք բերել պաշտպան Մատեո Դարմիանին, ով այդ պահին դեռ «Տորինոյի» խաղացողն էր (այժմ «Մանչեսթեր Յունայթեդի»), կամ «Պորտուից» Դանիլոյին (ներկայումս «Ռեալ»), որպեսզի Ֆիլիպ Լամը կարողանա խաղալ դաշտի կենտրոնում: Սակայն դրա փոխարեն «Բավարիայի» ղեկավարությունը որոշել է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուրո Վիդալին:

Բացի այդ, Գվարդիոլան կտրուկ դեմ է եղել 2014 թվականի ամռանը Թոնի Կրոսի տրանսֆերը «Ռեալին» վաճառելուն:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցքաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան հեռանալու է «Բավարիայից», իսկ նրա տեղը զբաղեցնելու է Կարլո Անչելոտին:




Լրահոս