Տոնական միջոցառումներ` սոցիալական տարբեր խմբերի և սիրիահայ ընտանիքների երեխաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավանդույթի համաձայն` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող հանդիսություններում մեծ տեղ են զբաղեցնում մանկական միջոցառումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի կողմից այս տարի ևս կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ` թվով 4000 երեխաների համար: Ըստ այդմ, դեկտեմբերի 25-28-ը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեխաները կդիտեն Հ. Թումանյանի հեքիաթի մոտիվներով բեմադրված <<Ձախորդ Փանոսի նոր արկածները>> տոնական երաժշտական ներկայացումը:

Առաջին օրվա ներկայացումներից մեկին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է դահլիճում հավաքված երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով և վստահեցրել, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն: Ներկայացումն այս օրերին կդիտեն անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաներ, հաշմանդամ երեխաներ, սիրիահայ ընտանիքների երեխաներ, տարբեր սոցիալական խմբերի երեխաներ։




Լրահոս