Հրդեհ` Ծիծեռնակաբերդի խճուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 1/2 շենքի 7-րդ և 8-րդ հարկերից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մալուխների հորանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.19-ին, մարվել՝ 13.49-ին: Շենքի 4-րդ մուտքի 4-16-րդ հարկերի միջակայքում այրվել են մալուխներ (40 գմ) և հորանի դռներ (0.5×1.5 մ, 12 հատ):




Լրահոս