Դերժավայի Արկադի ստացած նվերներին նույնիսկ արաբ շեյխերը կարող են նախանձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադին, այն պատգամավորներից է, ում ստացած նվերներին նույնիսկ արաբ շեյխերը կարող են նախանձել: Օրինակ՝ պատգամավորի 2013 թվականի հայտարարագրի համաձայն՝ նա այդ տարի իբրեւ նվիրատվություն ստացել է 348 մլն 160 հազար դրամ, իսկ, ահա, 2014-ին՝ Համբարձումյանի ստացած «նվերը» կազմել է 783.5 մլն դրամ:

Արկադի Համբարձումյանի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 2014 թվականին կազմել են մոտ 4 մլն դրամ: Ի դեպ, նրա պատգամավորական աշխատավարձը ամսական կազմում է 491 հազար դրամ: Բացի այդ՝ նա 2014 թվականին վարձակալության դիմաց ստացել է 3 մլն 200 հազար դրամի եկամուտ:




Լրահոս