
Պերմի «Ամկար»-ի գլխավոր տնօրեն Իգոր Ռեզվուխինը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի 30-ամյա պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կհեռանա ռուսական ակումբից:
«Կենտրոնական պաշտպան Արզումանյանը, ում ծառայություններով հետաքրքրվում է մի քանի ակումբ Ղազախստանից, կլքի «Ամկար»-ը»,- նշվել է Ռեզվուխինը:
30-ամյա պաշտպանը պերմյան ակումբ է տեղափոխվել 2015 թվականի սկզբին ղազախական «Ակտոբե»-ից: