«Դոնի Ռոստով» սուզանավը վերադարձել է ԻՊ դեմ մարտական քարոզարշավից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Դոնի Ռոստով» սուզանավը վերադարձել է Սևաստոպոլ՝ Միջերկրական ծովից «Իսլամական պետության» դեմ մարտական քարոզարշավից հետո. փոխանցում է Lifenews-ը:

Ռազմական սուզանավը վերադարձել է իր մշտական տեղակայման վայր:

Նշվում է, որ այն հաջողությամբ կատարել է իր մարտական խնդիրները՝ ահաբեկիչների ուղղությամբ «Կալիբր» դասի հրթիռներ արձակելով:

Դեկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ Ռուսաստանն առաջին անգամ հարված է հասցրել «Իսլամական պետությանը» սուզանավի միջոցով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս