Ֆալկաոն ցանկանում է հեռանալ «Չելսի»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի և Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն մտադիր է անգլիական ակումբից հեռանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Դիտարկվում են ամերիկյան ՄԼՍ-ում կամ Մեքսիկայում հանդես գալու տարբերակները:

Նշենք, որ Ֆալկաոյի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մոնակո»-ին: Ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն 11 հանդիպում է անցկացրել «Չելսի»-ում և դարձել է 1 գոլի հեղինակ:

Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Վալենսիա»-ն, «Վիլյառեալ»-ը, «Զենիթ»-ը, «Բուրսասպոր»-ն ու «Ֆեներբահչե»-ն:




Լրահոս