Երեք վրաերթ մայրաքաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 12-ին, ժամը 14.50-ի սահմաններում, “ՎԱԶ-21063”   մակնիշի ավտոմեքենայի  վարորդը  Երեւանի Սաֆարյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, ինչի հետեւանքով երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մայիսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, “Օպել-Վեկտրա”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մայիսի 12-ին, ժամը 23.50-ի սահմաններում, “Մերսեդես-Բենց” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վրացական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




Լրահոս