Armlur.am-ը, ամփոփելով 2015 թվականը, մի քանի հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին:
-Տարվա ձեռքբերում:
-Սովորական նորմալ տարի էր, մի տարի էլ անցավ: Ձեռքբերում չեմ կարող ասել:
-Տարվա ձախողում:
-Ձախողում նույնպես չեմ տեսնում: Ընթացիկ նորմալ տարի էր: Հայ ընտանիքի համար հայկական ավանդական տարի էր, մի տարով էլ ծերացանք:
-Տարվա իրադարձությունը:
-Քաղաքական կյանքում` նոր սահմանադրության ընդունումը:
-Ի՞նչ կփոխեիք 2015-ին:
– Շատ բաներ կփոխեի: Բայց երկար են, չեմ կարող ասել:
-Ձմեռ պապին տեսնելիս ի՞նչ կասեիք:
-Կասեի` մի քիչ հաճախ այցելի, բայց ոչ թե մեր յան, այլ` ընդհանրապես Հայաստան:
Ամենակարևոր իրադարձությունը ձեր կյանքում:
-Առանձնահատուկ չեմ կարող ինչ-որ մի բան նշել, բոլոր իրադարձություններն էլ առանձնահատուկ են: Այն օրերը, որոնք որ մնացել են հիշողության մեջ: Դրանք բազում կարող են լինել: Չեմ կարող առաձնացնել:
-Ձեր ստացած ամենաթանկ նվերը:
-Տղայիս համբույրը:
-Ինչ եք ամենից շատ սիրում նվիրել ձեր կնոջն Ամանորին:
-Ծաղիկներ, սիրո համբույր, բարեմաղթանք:
-Ինչ եք ցանկանում 2016-ին:
– 2016 թվականին երեք բան եմ ցանկանում: Առաջինը` խաղաղություն, երկրորդը` առողջություն, դրանք անհրաժեշտ պայման են, առավել ևս` խաղաղությունը: Այս երկուսի հետ մի քիչ էլ հաջողություն եմ ցանկանում:
–Ի՞նչը չեք փոխի 2016 թվականին:
-Ինձ չեմ փոխի, միջավայրս չեմ փոխի, ընկերներիս, երկիրս չեմ փոխի: Շատ բան կփոխեմ, բայց սրանք չեմ փոխի, որովհետև անկախ որևէ բանից` դրանք մնայուն արժեքներ են:
-Իսկ ի՞նչը կփոխեիք:
-Այնքան բան կան: Շատ բան կփոխեի:
Զրուցեց Արփինե Թովմասյանը