Քրդական խմբավորումը Թուրքիային սպառնացել է նոր ահաբեկչություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

gazeta.ru-ի փոխանցմամբ՝ «Քուրդիստանի ազատագրման բազեները» հայտարարություն է հրապարակել, որում Թուրքիային սպառնացել է նոր ահաբեկչություններով: Հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիայի անվտանգության ծառայությունները հատուկ գործողություն են իրականացրել գրոհայինների ոչնչացման նպատակով: Գործողությունն իրականացվում է հիմնականում քրդական շրջաններում: Գործողության ընթացքում ոչնչացվել է ավելի քան 180 ապստամբ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Քուրդիստանի ազատագրման բազեները» ահաբեկչական խմբավորումը ստանձնել էր Ստամբուլի օդանավակայանում պայթյունի պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ Սաբիհա Գոկչենի անվան Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռների համար կայանում դեկտեմբերի 23-ին պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ կին էր զոհվել, ինչպես նաև վիրավորվել է օդանավակայանի երկու աշխատակից: Պայթյունի պահին շրջակայքում ուղևորներ չեն եղել: Պայթյունի հետևանքով նաև հինգ ինքնաթիռ է վնասվել:




Լրահոս