Հանրապետության մի շարք շրջաններում այսօր լույս չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն.

Երևան քաղաքի`

10:00-14:00 Թումանյան փ. 15, Նալբանդյան փ. 17, 19, 21 շենքերը և հարակից հանարյին բաժանորդները,

Արմավիրի մարզի`

11:00-15:00 Էջմիածին քաղաքի Կնունյանց, Պատկանյան, Խորենացու, Աբովյան, Սվերդլով, Թումանյան, Չարենցի, Լերմոնտովի, Սուդուկյան, Չերնիշևսկու, Հոկտեմբերի, Շիրվանզադե, Տերյան, Դեմիրճյան, Հակոբյան, Ղարիբջանյան, Մայակովսկի, Նելսոն Ստեփանյան փողոցները, Անդրանիկի 1 և Չարենցի թաղամասերը, Արտիմետ և Խորոնք գյուղերը,

Արարատի մարզի`

10:30-16:00 Արտաշատ քաղաքի Իսակով փողոցը մասնակի,

Գեղարքունիքի մարզի`

10:00-16:00 Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասը և հարակից հանրային բաժանորղները,

Լոռու մարզի`

12:00-16:00 Շիրակամուտ, Նոր Պարնի և Սարալանջ գյուղերը,

Շիրակի մարզի`

10:00-17:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցքի հարավ-արևմտյան թաղամասը և զինմասը,

11:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան և Հարթաշեն գյուղերը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել՝ Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:




Լրահոս