Հովհաննես Համբարձումյանը Վարդարի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2019 թվականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի պաշպտան Հովհաննես Համբարձումյանը երկարաձգել է պայմանագիրը ներկայիս ակումբի՝ «Վարդարի» հետ, այս մասին հաղորդում է Bucket Group-ը:

Մակեդոնիայի գործող չեմպիոնի հետ Համբարձումյանի պայմանագիրն ավարտվում էր 2016 թվականի ամռանը: Նոր պայմանագիրը, որը նաեւ ֆինանսապես ավելի լավ պայմաններ է նախատեսում, ուժի մեջ է լինելու մինչեւ 2019 թվականը:

Նշենք, որ Համբարձումյանը «Բանանցից»՝ «Վարդար» տեղափոխվել է 2014 թվականին: Մինչ այժմ նա մասնակցել է 52 հանդիպման եւ դարձել 7 գոլի հեղինակ: Ինչպես նշում է sport.com.mk-ն, Համբարձումյանը «Վարդարի» առանցքային խաղացողներից մեկն է, եւ Մակեդոնիայի չեմպիոնի համար հաջողություն է նրա թիմում պահպանելը:




Լրահոս