Հրապարակ. ՀՀԿ-ն քեֆերի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է.”Քեֆ անողին քեֆ չի պակսի”. ՀՀԿ-ն էլի “նոն-ստոպ” քեֆերի մեջ է: Հիմա էլ Երեւանի ավագանու ընտրությունների առիթով է ռեստորաններով մեկ շրջում. նախորդ օրը եղել է Նուբարաշենի քեֆը, երեկ, “Փարվանայում”` Մալաթիա-Սեբաստիայինը, կիրակի օրը` Կենտրոն համայնքինը:
Մասնակցե՞լ է Գագիկ Բեգլարյանն այդ քեֆ-ուրախությանը՝ հարցրինք: Ասացին. “Ոչ, չի մասնակցել, որովհետեւ Կենտրոնի քեֆը երկու մասանոց է. մի մասը Նուշիկյանն է կազմակերպում, մյուսին նոր Գագիկ Բեգլարյանն ու Ռուբեն Սադոյանը կմասնակցեն”: Էդ քեֆը ե՞րբ է լինելու: “Դեռ չեն որոշել”:




Լրահոս