
ԱՄՆ Տեխասի նահանգում պտտահողմի և ջրհեղեղների հետևանքով լույս կիրակի գիշեր ութ մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Այսպիսով՝ կիրակի առավոտյան դրությամբ ԱՄՆ-ում ընքացիկ շաբաթվա ընթացքում բնական աղետներից զոհվել է 26 մարդ:
Պտտահողմի և ջրհեղեղների հետևանքով ԱՄՆ-ում քանդվել կամ վնասվել է մոտ 800 տուն, բազմաթիվ ավտոճանապարհներ փակվել են:
Ըստ օդերևութաբաննների՝ պտտահողմերը առաջիկա օրերին կշարունակվեն Տեխասում: Դրանք սպասվում են նաև Օկլահոմայում և Կանզասում:
Կալիֆորնիայում ուժեղ քամի է կանխատեսվում, որը նպաստում է այնտեղ մոլեգնող անտառային հրդեհներին, որոնք արդեն իսկ հատել են մի շարք կարևորագույն ավտոմայրուղիներ: