Էրդողանը պատմել է, թե ինչպես կվերականգնի Ռուսաստանի հետ հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Al Arabiya հեռուստաալիքի եթերում, հայտարարել է, թե ինչպես է վերականգնելու Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունները: Նրա խոսքով՝ դեռևս «մինչև վերջ չեն խզվել Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունները»:

«Մենք չենք ցանկանում խաթարել հարաբերությունները: Մենք կողմ ենք Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը և հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք այդ ուղղությամբ: 10 տարվա ընթացքում մենք զարգացրեցինք մեր հարաբերությունները»,-Էրդողանի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Ընդ որում՝ նա նշել է, որ չպետք է հրաժարվել միջպետական հարաբերություններից և պետք է խելամիտ գործել:

Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը հրաժարվեց պայքարել ահաբեկիչների դեմ՝ Ռուսաստանի հետ միասին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս