ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց տարին եւ տեղեկացրեց առաջիկա անելիքների մասին:
Նորանշանակ նախարարը նշեց, որ բավականին բարդ է գլխավորել մի ոլորտ, որտեղ արդարության հետ կապված տաբեր ընկալումներ կան:
«Օբյեկտիվորեն պետք է ասեմ՝ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ՝ դատական, քրեակատարողական, հարկադիր կատարման ոլորտներում, որովհետև թերություններ չեն կարող չլինեն, բայց կան համակարգային խնդիրներ, որոնց ուղղությամբ մենք անելիքներ ունենք ու Սահմանադրական փոփոխություններով բազմաթիվ անելիքներ ունենք»,-ասաց նա:
Անդրադառնալով ցմահ դատապարտյալների գործերի վերանայմանը, Հովհաննիսյանը նշեց, որ նախարարությունը պատասխանատու չէ գործերի վերանայման համար, այլ պատասխանատու է դատարանը, այն էլ՝ օրենքով սահմանված դեպքերում
Նախարարը խոսեց նաեւ վերջերս Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի մասին: «Խմբի մասին կարծիք հայտնել չեմ կարող, որովհետև որևէ մեկին չեմ ճանաչում, իսկ հատուկ ծառայություններն, իրապես, լավ են կատարել իրենց աշխատանքը և իրապես հանցագործություններ են կանխվել»,-հավելեց Հովհաննիսյանը: