ԼՂՀ նախագահը պարգևատրել է ՊԲ-ի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձանց, Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրման հանդիսավոր արարողություն:

2015 թվականին սպորտի ոլորտում բարձր արդյունքներ գրանցած արցախցի մարզիկները արժանացել են նյութական խրախուսման, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Իր խոսքում նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն արժևորում և գնահատում է հայրենանվեր գործունեությունն ու ծառայությունը՝ հույս հայտնելով, որ այս պարգևները խթան կհանդիսանան աշխատանքների արդյունավետությունը հետևողականորեն բարձրացնելու համար:

Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ բոլորին մաղթելով խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք:

Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս