Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ը սպասվում է ձյուն և բուք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշադրություն 

Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին ՝ մերկասառույց:

ՀՀ տարածքում՝

Դեկտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ի երեկոյան ժամերին, 31-ից հունվարի 2-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 30-ից հունվարի 2-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում՝

Դեկտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ի երեկոյան ժամերին, 31-ից հունվարի 02-ին սպասվում է ձյուն:




Լրահոս