Հետախուզվողները հայտնաբերվեցին Զվարթնոց օդանավակայանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 13-ին, ժամը 05.00-ին “Զվարթնոց” օդանավակայանից բերման են ենթարկվել 1962թ. ծնված Գայանե Ա.-ն և 1962թ. ծնված Կարո Ա.-ն, որոնք 2005թ. սեպտեմբերից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):




Լրահոս