Սահմանվել է խիստ հսկողություն. ԱՆ-ում հերթապահություններ են անելու նախարարի տեղակալներն ու վարչությունների պետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 10-ը, նախարարությունում նախատեսվում է իրականացնել հերթապահություններ` որպես պատասխանատուներ ընդգրկելով նախարարի տեղակալներին և վարչությունների պետերին:

Նշված ժամանակահատվածում քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ ապահովելու նպատակով ուժեղացված հերթապահություններ են իրականացվելու նաև Հայաստանի Հանրապետության պետական պատվեր իրականացնող բոլոր հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում:
Ամանօրյա հերթապահություններ են սահմանվել նաև հանրապետության ամբուլատոր–պոլիկլինիկական կազմակերպություններում` առողջության առաջնային պահպանման բժիշկների և վերջիններիս բուժքույրերի մասնակցությամբ` ներգրավելով նաև վիրաբույժ/վնասվածքաբանների:

Բոլոր` հիվանդանոցային և ամբուլատոր – պոլիկլինիկական հաստատություններում, որպես պատասխանատու, տնային հերթապահներ են նշանակվել բժշկական կազմակերպությունների տնօրենները, տեղակալները և բաժնի վարիչները:
Միաժամանակ, շարունակելու է նաև գործել առողջապահության նախարարության շուրջօրյա «թեժ գիծ» հեռախոսահամարը` (010) 52 88 72:
Տոնական օրերին գերատեսչության աշխատանքների հսկողությունը կգտնվի առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:




Լրահոս