Արծվանիստում մեքենան ընկել է գետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 12.01-ին քաղաքացի Գվիդոյանից ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում իրեն պատկանող “ԳԱԶ-24” մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արծվանիստ գյուղի մոտակայքում` Արփա-Սեւան ջրատարում, հողի սահքի պատճառով ավոմեքենան հայտնվել է ջրատարում: Հրշեջ-փրկարարները ջրատարից դուրս են բերել Ս. Մկրտչյանին պատկանող “ԳԱԶ-24” մակնիշի 35 ՏT 899 համարանիշի ավտոմեքենան:




Լրահոս