Hraparak.am-ը գրում է, որ քրեական աշխարհում Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանը երեկ ազատ է արձակվել: Hraparak.am-ի տեղեկություններով՝ նա երեկ՝ ժամը 17.00-ի սահմաններում, հրաժեշտ է տվել բերդի իր ընկերներին եւ լքել «Նուբարաշեն» ՔԿՀ-ն: Մեզ հայտնի դարձավ, որ Տույին պայմանական վաղաժամկետ ազատ են արձակել Էրեբունի ու Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:
Նկատենք, որ ապօրինի զենք-զինամթերքի համար 1 տարվա ազատազրկման դատապարտված Տույի նկատմամբ հատուկ վերաբերմունք կա, պատկան մարմինները ամեն ինչ արել են, որ նա շուտ ազատ արձակվի, իսկ անազատության մեջ գտնված ժամանակ էլ՝ քիչ նեղություն կրի: Պատահական չէ, որ վճռից հետո՝ նոյեմբերի կեսերին, փոխվել էր Արթուր Ղազարյանի պատժի կրման տիպը, իսկ դեկտեմբերի սկզբին էլ «սոցիալական-առողջական խնդիրների պատճառով» նրան կարճաժամկետ մեկնում էին ձևակերպել: Փատտորեն արձակուրդից վերադառնալուց հետո էլ որոշեցին տուն ուղարկել՝ Ամանոր նշելու:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: