ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 16-ին եւ 17-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի “Arm Rock Fest” մրցույթ-փառատոնը: Մրցույթի առաջին օրը մասնակիցները կներկայացնեն համաշխարհային հիթեր, իսկ երկրորդ օրը` հեղինակային ստեղծագործություններ: Մրցույթի պրոդյուսեր Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ կմասնակցեն 12 նոր խմբեր, 8-ը` Հայաստանից, 4-ը` Վրաստանից եւ Իրանից: 
“Arm Rock Fest”-ի կազմակերպիչներից մեկի` “The Beautified Project” ռոք խմբի անդամ Անդրե Սիմոնյանի խոսքով` այս ռոք փառատոնը շոու բիզնեսի հետ կապ չունի: Նա ընդգծեց, որ շատ մեծ տարբերություն կա հայտնի եւ սիրված լինելու մեջ: Երաժիշտն ուրախությամբ նկատեց, որ այսօր հայկական ռոք խմբերը կարողանում են վաճառել իրենց համերգների տոմսերը եւ ունեն հանդիսատես: Ըստ նրա` շատերը չգիտեն` շոու բիզնեսի ներկայացուցիչները տոմսերը վաճառում են, թե բաժանում, մինչդեռ ռոք երաժիշտներն իրոք վաճառում են դրանք, նրանք թատրոններում համերգ են տալիս լեփ-լեցուն դահլիճներով:




Լրահոս