Օդի ջերմաստիճանը կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշադրություն

 Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 30-ի գիշերը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 30-ի ցերեկը, 31-ից հունվարի 2-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը աստիճանաբար կնվազի 16-18 աստիճանով:

Երևանում՝

Դեկտեմբերի 30-ի գիշերը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ից հունվարի 2-ին սպասվում է ձյուն:




Լրահոս