Հրդեհ Նորագյուղ թաղամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 15.58-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորագյուղի տներից մեկում հրդեհ է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 15.30-ին, անհայտ պայմաններում, հրդեհ է բռնկվել նշված թաղամասի երկու տների տանիքներում:

ՀՀ ՏԿ և ԱԻՆ թիվ 1 ՀՓՋ-ի 4 մարտական հաշվարկների կողմից ժամը 16.50-ին հրդեհը մարվել է:
Վնասի չափը պարզվում է:
ՀՀ ԵՀՏԱ տեսչությունում կատարվում է հետաքննություն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:




Լրահոս