Ձյան մաքրման աշխատանքները կշարունակվեն ողջ գիշերվա ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքում շարունակվում են նախորդ օրվա երեկոյից մեկնարկած ձյան մաքրման աշխատանքները: Չդադարող տեղումներին զուգահեռ համապատասխան մեքենամեխանիզմներով շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման և աղային խառնուրդով մշակման աշխատանքները:

Ձյան շերտից պարբերաբար մաքրվում են նաև մայթերն ու դեպի միջբակային տարածքներ տանող ճանապարհները: Իրականացվող աշխատանքները շարունակում են կանոնակարգվել և վերահսկվել վարչական շրջանների ղեկավարների ու Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից: Վերոնշյալ բոլոր աշխատանքները կշարունակվեն ողջ գիշերվա ընթացքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս