ՀԺ. ԲՀԿ-ից ընդդիմություն սարքելու փայլուն սցենարը տապալվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Գագիկ Ծառուկյանի թեթեւ ձեռքով ավարտվեց Հայաստանի ներքաղաքական կյանքի կարեւոր փուլերից մեկը։ Այս մասին գրում է  “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “ԲՀԿ-ից ընդդիմություն սարքելու փայլուն սցենարը, որի հեռահար նպատակը 2008թ. Մարտի  1-ի էջը վերջնականապես փակելն էր, տապալվեց։ Գագիկ Ծառուկյանը, որին վերագրված էր յուրահատուկ կամրջի դեր Մարտի  1-ին բարիկադների տարբեր կողմերում գտնվողների միջեւ, հրապարակայնորեն հրաժարվեց իր ուսերին դրված այդ պարտականությունից՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ։
Ինչո՞ւ սա տեղի ունեցավ, արդյոք նրա նյարդերը պարզապես տեղի տվեցին, թե բարիկադի կողմերից մեկը պարզապես գործը ավարտված համարեց, դժվար է ասել։ Սակայն այն, որ նման զարգացումը առնվազն անակնկալ էր մյուս կողմի համար, կասկածից վեր է։ Ընդամենը երկու շաբաթ առաջ ԲՀԿ-ի մասին քաղաքական հայտարարություն արվեց, որը 180 աստիճանով հակասում է Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությանը:
Երեկ, ըստ էության, ստեղծվեց նոր բարիկադ, որի մի կողմում քաղաքական-հանդուրժող էլիտան է, մյուս կողմում՝ ունեզրկված, խաբված ժողովուրդըե,- գրում է “Հայկական ժամանակը”:




Լրահոս