ՊԲ հրամանատարն առաջնագծի մարտական հենակետեր է այցելել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավանդույթի համաձայն՝ դեկտեմբերի 31-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է ՊԲ առաջնային գծում տեղակայված մարտական հենակետեր: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Տեղերում ծանոթանալով առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությանը՝ բանակի հրամանատարը շնորհավորել է դիրքապահ անձնակազմին Ամանորի և Սուրբ Ծնդդյան տոների կապակցությամբ և մաղթել բարի ու անփորձանք ծառայություն:

Վերջում հետագա ծառայության ավելի արդյունավետ կազմակերպման համար Լևոն Մնացականյանն անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:




Լրահոս