Ռուսական արտադրության ռազմական ուղղաթիռները Սիրիայի կառավարական զորքերի հետ համատեղ հարձակում են գործել իսլամիստների դիրքերի ուղղությամբ՝ Հոմս մարզում մարտերի ընթացքում, փոխանցում է «Русская весна» պորտալը:
Համացանցում են հայտնվել կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են հրթիռակոծվում «Իսլամական պետության» դիրքերը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ռուսական ավիացիայի աջակցությամբ՝ Բաշար Ասադի բանակին հաջողվել է իսլամիստներից հետ գրավել Մհին քաղաքն ու 82-րդ ռազմաբազան: