
Հունվարի 2-ին, ժամը 10.34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի պահակակետի մոտ՝ ձորում, քաղաքացու դի կա, որը դուրս բերելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ձորից դուրս են բերել 1940 թ. ծնված Ռ. Պ.-ի դին և տեղափոխել Դատական բժշկության հանրապետական գիտագործնական կենտրոն:
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ: