
Իսպանական «Վիլյառեալը» մտադիր չէ բաց թողնել Դենիս Սուարեսին, ում ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։
Կատալոնական ակումբը 21-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը գնելու իրավունք ունի 2016-ի եւ 2017-ի հունվարին, սակայն ցանկանում է իսպանացուն վերադարձնել ձմռանը, ինչի համար ստիպված կլինեն բանակցել իսպանական ակումբի հետ։ «Դեղին սուզանավի» նախագահ Ֆերնանդո Ռոիգը հավաստիացրել է, որ բաց չի թողնի Սուարեսին։
«Սուարեսը դեռ մեզ հետ 4 տարվա պայմանագիր ունի։ Շանս չկա, որ նա մեզնից կհեռանա»,- Ռոիգի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը։