Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 3-ին, ժամը 07.13-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Հոնդա» մակնիշի 34 MM 420  պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 3-ին, ժամը 03.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 20 zv 200 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 3-ին, ժամը 02.59-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 34 QD 118 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 3-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Շատվան ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ» մակնիշի 22 UU 720 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 3-ին, ժամը 01.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում՝ «Անի Պլազա» հյուրանոցի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 50 LS 808 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 2-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 DT 387 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 2-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Ճակատեն-Կապան ավտոճանա­պարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Միցուբիշի» մակնիշի 32 ՍԼ 764 պետհամարանիշով ավտոմեքենան:




Լրահոս