Գյուղի բնակիչները փակել են Երեվան-Արմավիր ավտոճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ և պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Գրեթե միանգամից 10-ից ավելի գյուղեր իրենց բողոքի ակցիան են անցկացնում՝ փակելով ճանապարհները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները արդարացիորեն բողոքում են, որ օրերս տեղի ունեցած կարկուտի վնասներից հետո գյուղնախարարն ու պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում, միայն սին ու դատարկ խոստումներ են տալիս: Նրանց մոտ անգամ հավատ չի ներշնչում նույնիսկ վարչապետը, և միակ հույսները Հանրապետության նախագահն է: Այս պահին ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ փորձում են գյուղացիներին հեռացնել Երևան-Արմավիր ավտոմայրուղուց: Քիչ առաջ ժամանեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով գյուղացիներին հայտնեց, որ Կառավարությունը անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում՝ հարցին շուտափույթ լուծում տալու համար, սակայն գյուղացիները հայտնում էին, որ մարզպետի խոսքին էլ չեն հավատում ու ասում էին, թե գյուղնախարարը եկավ կարկուտի չափ սուտ խոստումներ տվեց, հիմա էլ մարզպետն է նույն խոստումները շռայլում, իսկ մարզի պատգամավորները կարկուտի նման հալվան-գնացին, դրա համար էլ մեր հույսը ՀՀ նախագահն է: 




Լրահոս