Հրազդանում, Գորիսում և Վարդենիսում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 3-ին, ժամը 14.22-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ում հրշեջ-փրկարարները դուրս են բերել «Hօndayi Sonata» մակնիշի 015SL01 պ/հ (վարորդ՝ Գ.Վ.) ավտոմեքենան (1 ուղևոր):

***

Հունվարի 3-ին, ժամը 13.05-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի հուշարձանի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 29OS531 պ/հ (վարորդ Գ. Բ., 4 ուղևոր) և «Mercedes G» 41TM444 պ/հ (վարորդ Ա.Հ.ն, 4 ուղևոր) ավտոմեքենաները, իսկ «ՎԱԶ-2121» մակնիշի 61LL274 պ/հ (վարորդ Ա. Դ., 5 ուղևոր) ավտոմեքենան խափանվել է. ավտոմեքենայի 5 ուղևորներին հրշեջ-փրկարարները տեղափոխել են Գորիս քաղաք:

***

Հունվարի 3-ին, ժամը 12.26-ին  ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ-Վարդենիս ավտոճանապարհին «ПАЗ» մակնիշի ավտոբուսը արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փոքր Մասրիկ-Վարդենիս ավտոճանապարհի 2-րդ կմ-ում հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ПАЗ» մակնիշի 1060L պ/հ (Փոքր Մասրիկ-Վարդենիս երթուղին սպասարկող, վարորդ՝ Յ. Վ.) ավտոբուսը (3 ուղևոր):




Լրահոս