Վլադիմիր Սպիվակովի, Քանյե Ուեսթի, Շառլ Ազնավուրի համերգը… մշակութային տարվա ամփոփում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականն աչքի ընկավ նաև մշակութային կարևորագույն իրադարձություններով, որոնք ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը սևեռեցին Հայաստանի վրա: Մշակութային գրեթե բոլոր միջոցառումներն այս կամ այն կերպ կապված էին նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Այդ թեմայի շրջանակներում Հայաստան այցելեցին մեծ թվով գործիչներ, ովքեր նաև նոր շունչ մտցրեցին Հայաստանի մշակութային կյանքում:

Վլադիմիր Սպիվակովի համերգը

big_39ec84a99

Ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգով հանդես եկավ աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովը:

Քանյե Ուեսթի անակնկալ համերգը Կարապի լճում

ARG_2277

Քարդաշյան քույրերի և Ուեսթի` Հայաստան այցի ժամանակ, գրեթե ոչ ոք ուշադրություն չէր դարձնում աշխարհահռչակ ռեփերին: Սակայն Կարապի լճում ինքնաբուխ համերգի ժամանակ երգիչն անսպասելի նետվեց ջուրը և նրան հետևեցին երկրպագուները: Այս ամենը միանգամից հայտնվեց միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:

System of a Down խմբի մենահամերգը Երևանում

EB5B041E-4043-4D63-AEF2-9DF4147C5636_mw1024_s_n

Համերգների առումով ապրիլն իրոք աննախադեպ էր:  Այս համերգը տեղի ունեցավ  Wake Up the Souls (Արթնացնելով հոգիները) խորագիրը կրող համերգային շրջագայության շրջանակներում: Այն մեկնարկել էր Լոս Անջելեսից, ապա շարունակվել աշխարհի տարբեր երկրներում և ավարտվել Հայաստանում:

«Ոսկե Ծիրան» 12-րդ կինոփառատոն

unnamed-314

2015-ին տեղի ունեցավ նաև «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարվա հյուրերի ցանկը բավական լայն էր. փառատոնի շրջանակներում առաջին անգամ Հայաստան այցելեցին իտալացի կինոդերասանուհի Օռնելա Մուտին և գերմանացի կինոդերասանուհի Նաստասյա Կինսկին:

Շառլ Ազնավուրի համերգը Երևանում

big_e2c4c0b38

Հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մենահամերգը:

Սերբ ռեժիսոր-երաժիշտ Էմիր Կուստուրիցայի համերգը

timthumb

 

Հայաստանում մշակութային տարին կարծես թե եզրափակվեց աշխարհահռչակ սերբ ռեժիսոր և երաժիշտ «The No Smoking Orchestra» ֆոլք-ռոք խմբի հիմնադիր Էմիր Կուստուրիցայի հայաստանյան այցով:  Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ նրա համերգը:

 




Լրահոս