Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 4-ին, ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի մայրուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-21015» մակնիշի 89DO800 պ/հ (վարորդ Հ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:




Լրահոս