
Հունվարի 4-ին, ժամը 02.57-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի էլ.ցանցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան կողաշրջվել է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քառասուն Եղբայրների փողոցում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Wolksvagen Golf» մակնիշի 34DA499 պ/հ ավտոմեքենան (վարորդ Մ. Զ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: