Որոշ ավտոճանապարհներ բքի պատճառով փակ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Լանջիկ-Սառնաղբյուր, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Մեծավան, Ապարան-Քուչակ, Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհները:

Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի լեռնանցքը, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է խուսափել նշված դժվարանցանելի ճանապարհներով երթևեկելուց:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն




Լրահոս