Ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. ահազանգերը չեն դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Հունվարի 4-ին ստացվել են մեծ քանակությամբ ահազանգեր Գորիս-Սիսիան ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

07.45-ի դրությամբ հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 70 ավտոմեքենա (մոտ 210 ուղևոր):

10 քաղաքացի տեղափոխվել է թիվ 57 ՀՓՋ, իսկ 34 քաղաքացի՝ թիվ 55 ՀՓՋ:

***

Հունվարի 5-ին, ժամը 04.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Ոսկե աշխարհ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները «Porsche Cayene» մակնիշի 02 LO 202 պետհամարանիշի (վարորդ ՝ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 5-ին, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում` Եվրոպական համալսարանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները «BMW 5» մակնիշի 34 FZ 608 պետհամարանիշի (վարորդ ՝ Ն. Բ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: Տեղում իրականացվել է նկարահանում:

***

Հունվարի 5-ին, ժամը 00.51-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ձորակապ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Lexus GX» մակնիշի R964НУ777 պետհամարանիշի (վարորդ ՝ Ս. Հ.) ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից (1 ուղևոր):

***

Հունվարի 5-ին, ժամը 01.48-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի վերջնամասում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra B» մակնիշի 34 ZL 074 պետհամարանիշի (վարորդ ՝ Հ. Հ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 5-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Զովք-Գեղաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Զով-Գեղաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «BMW 5» մակնիշի 34 AO 176 պետհամարանիշի (վարորդ ՝ Խ. Ծ.) և «Vokswagen Golf 3» մակնիշի 01 DD 440 պետհամարանիշի (վարորդ ՝ Վ. Հ.) ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից (2 ուղևոր):

***

Հունվարի 4-ին, ժամը 22.23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի արագաչափի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհի 53-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (8 ուղևոր):

***

Հունվարի 4-ին, ժամը 22.13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 1 դպրոցի մոտակայքում Pajero մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները «Mitsubishi Pajero» մակնիշի 34 LO 996 պետհամարանիշի (վարորդ ՝ Ա. Ա.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 4-ին, ժամը 22.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները «Volkswagen passat» մակնիշի 30 LO 338 պետհամարանիշի (վարորդ ՝ Զ. Գ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից (1 ուղևոր):

***

Հունվարի 4-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի 1-ին կմ-ին հարակից տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Հրշեջ-փրկարարները 2 ուղևորներին տեղափոխել են Երևան-Սևան ավտոճանապարհ:




Լրահոս