Այս ձմեռը վարորդները դեռ երկար կհիշեն. դարձյալ ավտոմեքենաներ են արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 5-ին, ժամը 13.10-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ս. Գրիգորյան փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Կ. Ա.-ին պատկանող «Միթսուբիշի» մակնիշի 15 TR 555 և Ա. Խ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 15 SV 005 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
***

Հունվարի 5-ին, ժամը 10.21-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղի ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի 19 OU 350 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, տուժածներ չկան. անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., 2 ուղևոր) դուրս են բերել երթևեկելի հատված:
***

Հունվարի 5-ին, ժամը 08.54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի մոտակայքում ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ – փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Աստրա» մակնիշի 35 PU 613 (վարորդի տվյալները չի հաջողվել ճշտել), «Վոլցվագեն Պասատ» մակնիշի 20 SL 377 (վարորդ՝ Կ. Ղ.), «Նիսան Տիդա» մակնիշի 06 LU 118 պետհամարանիշներով  (վարորդ՝ Մ. Ա.) ավտոմեքենաները:




Լրահոս