
Մադրիդի «Ռեալը» պայմանագրի վաղօրոք խզման համար փոխհատուցում կտրամադրի արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ «արքայական» ակումբն իսպանացի մասնագետին կվճարի 10 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Բենիտեսը պաշտոնավարումը սկսել էր 2015 թվականի ամռանը: Օրերս նրան նշյալ պաշտոնում փոխարինել է Զինեդին Զիդանը: