Գրիպով հիվանդ 354 անչափահաս է բուժում ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում արագ արձագանքման աշխատանքային խումբը ներկայացրել է բժշկական հաստատություններ կատարած համայցերի արդյունքները, ինչպես նաև համաճարակաբանական վերջին տվյալները։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից։

Նախարարին զեկուցվել է, որ դեկտեմբերի 6-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում գրիպով և սուր շնչառական վարակներով 433 մարդ, որից 354-ը` 0-18 տարեկան։ Հիվանդներից 97-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։

Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց հիվանդանոցներում բուժվողների, հատկապես` թոքոբորբով հիվանդների վիճակով, իրականացվող բուժումների ընթացքով։

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը երեկ ռեկորդային թվով` 873 կանչ է ստացել, որից միայն 164-ն է պայմանավորված եղել սուր շնչառական վարակներով, իսկ 33-ը` թոքաբորբով։ 147 հիվանդ հոսպիտալացվել է։

Նախարարը հանձնարարել է ուժեղացնել համագործակցությունը մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների հետ` հատկապես դժվարանցանելի բնակավայրերում հղիներին և հիվանդներին ժամանակին բուժհաստատություններ հասցնելու և անհրաժեշտ բուժօգնություն կազմակերպելու գործում։

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում բժշկական օգնության դիմել ժամանակին, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպան մաներևույթներով հիվանդներիհետ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը:




Լրահոս