
Հունվարի 6-ին, ավանդույթի համաձայն, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այցելեց Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք, շնորհավորեց 2016 թվականին մայրացած կանանց, իսկ նրանց նորածին զավակներին հանձնեց նվերներ: Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հավելելով, որ բաժանմունքի վարիչը մարզի ղեկավարին տեղեկացրեց, որ 2016թ. վեց օրերի ընթացքում Վանաձորում լույս աշխարհ է եկել 14 երեխա: Նույն օրը Ալավերդու բժշկական կենտրոն այցելեց և մարզպետի կողմից նորածին 4 փոքրիկներին նվերներ հանձնեց մարզպետի օգնական Տիգրան Էվինյանը (տեսանյութ):