
Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Այբն անցնում է ապաքինման փուլ՝ դառնալով մերսիսայդցիների 12-րդ ֆուտբոլիստը, ով վնասվածք ունի,- այդ մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Նա չի կարողանա օգնել լիվերպուլցիներին Անգլիայի Գավաթի՝ «Էքսետերի» դեմ խաղում։ Անգլիացու ապաքինման ժամկետները հայտնի չեն։
Վնասվածքի «համաճարակի» պատճառով «Լիվերպուլը» վարձավճարից հետ է կանչել Շեյ Օջոյին, Ռայան Կենտին, Կեւին Ստյուարտին եւ Տիագո Իլորիին։