Հրապարակ. Մեր քեֆն ամենաճոխն է լինելու. Գագիկ Բեգլարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին հարցրինք, թե ինչո՞ւ չի մասնակցել Տարոն Մարգարյանի հաղթանակին “նվիրված”, Կենտրոն թաղի` մի մասի կազմակերպած միջոցառմանը` քեֆին: “Կենտրոնը դեռ միջոցառում չի արել, ինչպե՞ս մասնակցեի”: Չէ, Նուշիկյանի “բլոկն” արել է: “էդպես չի կարող լինել, էդպես որ լիներ, 55 տեղամաս ունենք, եթե 55 տեղամասում շտաբները որոշեն, այսպես ասած, “հաց ուտել”, կստացվի միջոցառո՞ւմ, Ձեր ասելով` քե՞ֆ”: Բա էսպես ո՞նց կլինի` առանց քեֆի: “Փարվանայում” եզրափակիչ քեֆն արդեն եղել է, մյուս վարչական շրջաններում արդեն եղել է, իսկ Կենտրոնն առանց քեֆի ո՞նց կլինի: “Օրը որոշելու եմ ես, հենց որոշեցի, ձեզ էլ կհրավիրենք”: Կարո՞ղ է չեք ուզում անել` էնքան էլ ուրախ չեք Տարոնի համար: “Չէ, ավելի ճոխ ենք անելու”,- հաստատակամ ասաց նախարարը”,- գրել է “Հրապարակը”:




Լրահոս