Հրապարակ. Երեվանի քաղաքապետի առաջին տեղակալի հարցը դեռ լուծված չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի հարցը դեռ լուծված չէ: Նա անպայման կլինի ՀՀԿ ցուցակից՝ այդպես է պահանջում օրենքը: Տարոն Մարգարյանին մոտ կանգնածներն ասում են, ըստ ամենայնի, այդ աթոռը կզբաղեցնի ՀՀԿ համամասնական ցուցակի 17-րդ հորիզոնականն զբաղեցնող Կամո Արեյանը, ով քաղաքապետարանում է անհիշելի ժամանակներից եւ ոչ միայն հնազանդ ու աննկատ տեղակալ է եղել ամենատարբեր քաղաքապետերի համար, այլեւ բավականին ծանոթ է այս աշխատանքին:
Ի դեպ, եթե Կամո Արեյանը դառնա առաջին տեղակալ, նրա՝ փոխքաղաքապետի պաշտոնը թափուր կմնա, եւ, ըստ նույն աղբյուրների, չի բացառվում, որ այդ պաշտոնը ՀՀԿ-ն վստահի ավագանու “երկարամյա” անդամ Նաիրա Նահապետյանին՝ ՀԷԿ-երի Նառային, ով քարոզարշավի ժամանակ քրտնաջան “դոշ” էր տալիս Տարոնի համար: Արվե՞լ է Ձեզ նման առաջարկ, հարցրինք Նաիրա Նահապետյանին:”Իհարկե ոչ. ոչ մի առաջարկ”: Իսկ եթե արվի, կհամաձայնե՞ք: “Երբ առաջարկվի, իրար հետ կմտածենք, հիմա չգիտեմ”: Իսկ ո՞ւմ եք տեսնում առաջին տեղակալի պաշտոնում: “Կդժվարանամ ասել, նման հարցեր մեզ մոտ չեն քննարկվել”:
Ի դեպ, մեր տեղեկություններով, ճիշտ է, Սամվել Ալեքսանյանին չհաջողվեց Դավիթ Օհանյանին “նշանակել” առաջին տեղակալ, սակայն “շարքային” փոխքաղաքապետերի թվում նա կարող է լինել: Հիշեցնենք, որ նորընտիր քաղաքապետը կարող է ունենալ մինչեւ 6 ոլորտային տեղակալներ:




Լրահոս