Ժողովուրդ. Սեվ խավիարասեր գերազանցիկի վերադարձը կառավարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը համարվում է նախկին վարչապետ, սև խավիարասեր Արմեն Դարբինյանի “գերազանցիկների” կառավարության անդամներից մեկը, որը “Ավագ սոլյուշըն” ՍՊԸ-ի տնօրենն էր: “Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ Ավանեսյանի գլխավորած կառույցը Երևանի ջրմուղ-կոյուղու վարձակալության որակի երաշխավորն էր: Այս ՍՊԸ-ն ներկայացրել է մի հաշվետվություն, որը կարդացողը կարող է մտածել, թե Երևանի կոյուղին աշխարհում լավագույնն է, սակայն հենց ընկերության գործունեության պատճառով չեն կատարվել բազմաթիվ աշխատանքներ, մինչև այսօր մշակված չէ մայրաքաղաքի ջրահեռացման քարտեզը: Ասել է թե`օրեր շարունակ տեղացող անձրևի հետևանքով մայրաքաղաքի փողոցներում կուտակված ջրի համար պետք է պատասխանատվություն կրի նաև նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը:

Շարունակությունը՝  ” Ժողովուրդ ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս