ՉԻ. Բեգլարյանը խուսափեց պատասխանել հարցերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ կառավարության նիստի օրն էր և, ինչպես միշտ, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաների տեղատարափ էր։ Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” օրաթերթը և հավելում. “Կառավարության շենքի մոտ հավաքվածներին միավորում էր մեկ խնդիր՝ գազի թանկացող սակագինը և դրան հաջորդող թանկացումները բոլոր ոլորտներում՝ հացամթերք, սննդամթերք, տրանսպորտ, էլեկտրաէներգիա, առաջին անհրաժեշտության ապրանքներ և այլն։ “ՉԻ”-ն երեկ փորձել է կառավարության հետնամուտքով “փախչող” ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից տեղեկանալ, թե հավաստի՞ են հանրային տրանսպորտի, մասնավորապես՝ երթուղային տաքսիների թանկացման մասին լուրերը։ 
Բեգլարյանը հարցը լսեց և քայլելով դեպի հարազատ նախարարություն՝ ընթացքի մեջ հայտարարեց. “Հարցերի չեմ պատասխանում, հետո կասեմ”։ Ըստ պարբերականի սա առաջին դեպքը չէ, երբ Բեգլարյանը խուսափում է իր ղեկավարած ոլորտին առնչվող հարցերին պատասխանելուց։ Հետևություն՝ կամ վերջինս չգիտի գլխի գալիքը, ասել է թե՝ նախարարությանը պարտադրվող քաղաքականությունը, կամ հոգնել է նախարարի պաշտոնից: 




Լրահոս